Հարավային Կորեայի նախագահը բարիկադավորվել է իր առանձնատանը․ նրան ձերբակալելու երկրորդ փորձը կարվի

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Հարավային Կորեայի իշխանությունները պատրաստվում են իմփիչմենթի ենթարկված նախագահ Յուն Սոկ Յոլին ձերբակալելու երկրորդ փորձին։ Պետության ղեկավարը, սակայն, անտեսել է քննական մարմնի ծանուցումը և բարիկադավորվել իր առանձնատանը, գրում է Reuters գործակալությունը։

Նախագահի անվտանգության ծառայությունն ամրացրել է համալիրը փշալարերով և բարիկադներով՝ օգտագործելով ավտոբուսներ՝ արգելափակելու մուտքը դեպի բլրի լանջին գտնվող առանձնատուն, որտեղ, ենթադրաբար, պահվում է Յուն Սոկ Յոլը՝ անտեսելով հարցաքննության ծանուցումը:

Կոռուպցիայի հետաքննության գրասենյակի (CIO) ղեկավարը Օ Դոնգ Վոնը, որը ղեկավարում է նախագահի գործով հետաքննությունը, ներողություն է խնդրել անցյալ ուրբաթ նախագահական համալիրում վեց ժամ տևած լարված ընդհարումից հետո ձերբակալության ձախողված փորձի համար: Նա չեղարկել է ձերբակալության փորձը այն բանից հետո, երբ նախագահական համալիրի մուտքն արգելափակվել է մարդկային շղթայով։

Միաժամանակ, պաշտոնյան խոստացել է «հասնել նպատակին՝ այս անգամ զգույշ, մեծ վճռականությամբ պատրաստվելով, որպեսզի հրամանի երկրորդ կատարումը լինի վերջինը»։

Ձերբակալման տարբեր սցենարներ, որոնց մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, ներառում են ոստիկանության հատուկ մարտավարական ստորաբաժանումների և ծանր տեխնիկայի մոբիլիզացում՝ «բարիկադները ճեղքելու համար, որից հետո ավելի քան 2000 ոստիկաններ դուրս են մղելու նախագահական գվարդիան, ինչը կարող է տևել մինչև երեք օր, եթե անհրաժեշտ լինի՝ ուժասպառ անելով նախագահական գվարդիայի գործակալներին»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի