Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 17-23-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբեր 18-ին և 22-ին, ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբերի 22-ին և 23-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Նոր Նորքի վարչական շրջանում՝ հոկտեմբերի 18-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

