Թուրքիան սպառնում է ռազմական գործողություն սկսել, եթե քրդական ուժերը չհեռանան Սիրիայից

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիան անդրսահմանային հարձակում կսկսի Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական «Ժողովրդական պաշտպանության միավորումներ» (YPG) զինյալների դեմ, եթե խմբավորումը չկատարի Անկարայի պահանջները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, գրում է Duvar-ը։

Նա նշել է, որ Սիրիայի նոր կառավարիչները պետք է անդրադառնան խնդրին:

Թուրքիան YPG-ին, որը գլխավորում է ԱՄՆ-ի դաշնակից «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF), դիտարկում է որպես ահաբեկչական խմբավորում, որը կապ ունի քուրդ զինյալների հետ։ Բազմիցս խնդրելով ՆԱՏՕ-ի իր դաշնակից Վաշինգտոնին դադարեցնել խմբավորմանն աջակցությունը՝ Անկարան նախկինում մի քանի ներխուժումներ է իրականացրել YPG-ի դեմ և վերահսկում է Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքների մի մասը:

Անցյալ ամիս Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո ապստամբների կողմից, որոնց մի մասին աջակցում է Թուրքիան, Անկարան պահանջել է, որ YPG-ն լուծարվի, դրա ոչ սիրիացի զինյալները լքեն Սիրիան կամ հայրենադարձվեն իրենց ծագման երկրներ, իսկ առաջնորդները հանձնվեն իշխանություններին։

CNN Turk-ի հետ զրույցում Ֆիդանն ասել է, որ Թուրքիան կարծում է՝ սիրիական նոր վարչակազմը պետք է լուծի YPG-ի ներկայության հարցը, սակայն հավելել է, որ դա կարող է ժամանակ պահանջել, քանի որ Դամասկոսում անցումային շրջան է ընթանում: Հարցին՝ ի՞նչ կանի Թուրքիան, եթե Դամասկոսը չկարողանա անդրադառնալ խնդրին, Ֆիդանը պատասխանել է՝ «ինչ անհրաժեշտ է»:

Հստակեցնող հարցին էլ՝ դա ի՞նչ է ենթադրում, պաշտոնյան պատասխանել է՝ «ռազմական գործողություն», միաժամանակ հավելելով, որ Սիրիայի նոր ղեկավարությունը կարող է ինքնուրույն պայքարել նաև YPG-ի դեմ։

SDF-ն առանցքային դեր է խաղացել 2014-2017 թվականներին ԻԼԻՊ-ի զինյալների ջախջախման գործում։ Խմբավորումը դեռևս «Իսլամական պետության» զինյալների է պահում բանտարկյալների ճամբարներում, սակայն Ասադի տապալումից հետո հայտնվել է ծանր վիճակում:

Թուրքիան ասել է, որ սիրիական նոր ղեկավարությունը փոխանցել է իր առաջարկը՝ ստանձնել այս բանտային ճամբարների կառավարումը։

Հաքան Ֆիդանը, որն անցյալ ամիս Ասադի տապալումից հետո Դամասկոս այցելած առաջին արտգործնախարարն էր, նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է թուրք զինվորներին ստանձնել բանտային ճամբարների կառավարումը, եթե Սիրիայի նոր ղեկավարությունը չկարողանա դա անել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի