Գնալ-մնալու միջև․ Հայաստանի միգրացիոն հոսքերը

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հայաստանում միգրացիոն գործընթացները վերջին տասնամյակներում եղել են երկրի ժողովրդագրական և տնտեսական դինամիկայի կարևոր բաղադրիչ։ Միգրացիոն հոսքերի վրա ազդել են մի շարք գործոններ՝ տնտեսական պայմանները, քաղաքական հակամարտությունները և արտաքին ճգնաժամերը, ինչպիսիք են կորոնավիրուսային համավարակը, Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում պատերազմը։ Վերջինիս նույնիսկ «հետաքրքիր» դինամիկա մտցրեց ՀՀ միգրացիոն հոսքերում՝ երկու տարիների ներհոսքը գերազանցեց արտահոսքը։ Այս ընթացքում միակ «կոնստանտը» հայ միգրանտի համար եղել է հստակ կողմնորոշումը դեպի ՌԴ աշխատաշուկա, ինչի արդյունքում Հայաստանի տնտեսությունն «ուղղակի կապուղով» առաջինն է իր մաշկին զգացել ՌԴ-ում տեղի ունեցող բացասական երևույթների ուղղակի ազդեցությունը։

Միգրացիոն հոսքերի դինամիկան

90-ականներից ի վեր միգրացիոն հոսքերի հիմնական հատկանիշն է եղել Հայաստանից քաղաքացիների արտահոսքի գերազանցումը ներհոսքի նկատմամբ։ Այնուամենայնիվ, 2020, 2022 և 2023 թվականներին Հայաստանում գրանցվել է միգրացիայի դրական մնացորդ, այսինքն՝ ներհոսքը գերազանցել է արտահոսքը։ Եթե 2013 թ-ին միգրանտների արտահոսքը գերազանցել է ներհոսքը շուրջ 24 հազարով, ապա 2022 թ-ին Հայաստան ժամանած միգրանտների թիվը 6 հազարով գերազանցել է մեկնածների թիվը իսկ 2023 թվականին դրական մնացորդը հասել է շուրջ 41 հազարի՝ ցույց տալով Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրությունը որպես ներգաղթի վայր։

Միգրացիոն մնացորդի կտրուկ փոփոխությունը սկսվել է 2020թ-ին՝ պայմանավորված Քովիդ-19-ով, երբ 1991 թ-ից ի վեր Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է միգրացիայի դրական մնացորդ (3,400 մարդ կամ մշտական բնակչության 0.1%)։ 2022 և 2023 թվականներին միգրացիայի դրական մնացորդը կազմել է 6,080 մարդ (մշտական բնակչության 0.2%-ը) և 41,400 մարդ (բնակչության 1.4%-ը)՝ համեմատած 2013 թ-ի -24,400-ի հետ (ընդհանուր բնակչության 0.8%-ը): Նման զգալի նվազումը պայմանավորված է ներգաղթի աճով, ինչը հիմնականում կապված է Լեռնային Ղարաբաղի և ռուս-ուկրաինական պատերազմների հետ։

Հայաստանի միգրացիայի մնացորդը, 2013-2023 թթ.

Ռուսաստանի դերը միգրացիոն գործընթացներում

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանից աշխատանքային միգրացիայի հիմնական ուղղությունը։ Այսպես, ըստ ԱՄԿ-ի՝ 2021 թ-ին Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտների 96%-ը ընտրել է հենց այս երկիրը։ Սա պայմանավորված է երկու երկրների միջև պատմական, տնտեսական և մշակութային կապերով։

Մասնավորապես, 2017-2022 թթ-ին տարեկան միջինում 240 հազար ՀՀ քաղաքացի աշխատանքի նպատակով մեկնել է Ռուսաստան, ինչը կազմում է բնակչության մոտ 8%-ը: 2020 թ-ին՝ համավարակի պատճառով, Ռուսաստան մեկնած աշխատանքային միգրանտների թիվը նվազել է և կազմել 69 հազար մարդ: Հատկանշանական է սակայն, որ 2022 թ-ին արդեն Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 332 հազար կամ բնակչության 12%-ը:

Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքային միգրանտների թիվը, 2017-2022 թթ.

Տրանսֆերտներ. Ռուսաստանի տեսակարար կշիռը նվազել է, ԱՄՆ-ինը՝ ավելացել

Արտագնա աշխատանքային միգրանտների կողմից ուղարկված տրանսֆերտները ՀՀ բնակչության համար մշտապես եղել են եկամտի կարևոր աղբյուր։

Ըստ ՀՀ ԿԲ-ի հրապարակումների՝ ՀՀ ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով իրականացված դրամական փոխանցումներում, այդ թվում՝ դրանց մեծ մասը կազմող անձնական տրանսֆերտներում, առաջատարը ՌԴ-ից ստացվածներն են։ 2023 թ-ին Ռուսաստանից Հայաստան բանկերի միջոցով ոչ առևտրային դրամական փոխանցումները կազմել են 735 մլն ԱՄՆ դոլար՝ 2013 թ-ի 1,607 մլն ԱՄՆ դոլարի դիմաց, նույն ժամանակահատվածում Ռուսաստանի տեսակարար կշիռը 86%-ից նվազել է մինչև 56%: Ի հակադրություն՝ աճել է ԱՄՆ-ի մասնաբաժինը։

ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան ուղարկված ոչ առևտրային փոխանցումները, 2012-2023 թթ

Վերջին տասնամյակում Հայաստանում ստացվող ոչ առևտրային դրամական փոխանցումների ծավալը նվազել է։ 2022 թ-ի կտրուկ աճն էլ պայմանավորված է եղել այդ տարի ռուսաստանցի աշխատանքային ներգաղթյալների հոսքով և, հետևաբար, Ռուսաստանից նրանց ուղարկվող դրամական փոխանցումներով։ Համաձայն Հայաստանի պետական պաշտոնյաների՝ 2022 թ-ին Հայաստան է տեղափոխվել մոտ 108-110 հազար ռուսաստանցի, գրանցվել է 2,500 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ՝ ռուս մասնակիցներով, ինչպես նաև 4,000 անհատ ձեռնարկատեր։

Միգրացիոն հոսքերի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա

Վերջին  տաս տարիներին Հայաստանի միգրացիոն հոսքերի կառուցվածքում նկատվել են էական փոփոխություններ։ Արտագաղթի տեմպը նվազել է, իսկ ներհոսքը՝ տարածաշրջանային իրադարձությունների ազդեցության տակ, աճել։ Աշխատանքային միգրացիայի հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանը, ինչը մեծ ազդեցություն է ունենում ոչ միայն միգրացիոն հոսքերի, այլև Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի վրա։

Ընդհանրապես ՌԴ-ում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները զարմանալիորեն ազդել են ոչ միայն ՀՀ միգրացիոն հոսքերի, այլ նրա քաղաքական, տնտեսական կյանքի վրա։ Այսպես, 2015 թ-ին, երբ Ռուսաստանի տնտեսությունը հայտնվել էր բարդ իրավիճակում մարտահրավերների, այդ թվում՝ նավթի գների անկման և արևմտյան պատժամիջոցների պատճառով, Հայաստանում նկատվեց մասնավոր տրանսֆերների զգալի անկում` նախորդ տարվա հետ համեմատած շուրջ 30%-ի չափով: Այս միտումը շարունակվեց նաև 2016 թ-ին: Համաձայն Համաշխարհային բանկի՝ 2015 թ-ին նախորդած 10 տարիների Հայաստանում անձնական տրանսֆերտների ներհոսքը կազմել է տարեկան ՀՆԱ-ի 18%-ը, ինչը զգալի մեծություն է: Այդ թվում նաև տրանսֆերտների անկման ազդեցության պատճառով Հայաստանի տնտեսական աճը 2015 թ–ին կազմել է 3․2%` պետբյուջեում ամրագրված 4% ցուցանիշի դեպքում, իսկ ահա 2016 թ-ին ՀՀ տնտեսությունն աճել է ընդամենը 0.2%-ով։