Կեղծ դիպլոմով բժշկական գործունեության 7 դեպք է արձանագրվել. տեսչական մարմնի ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Կեղծ դիպլոմով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու 7 դեպք է արձանագրվել անցած տարվա ընթացքում։ Այս մասին իր ամփոփիչ ասուլիսում ասել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը՝ հավելելով, որ մինչ այս, այդպիսի դեպքեր չեն եղել։

«Արձանագրված դեպքերը և տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին։ 2024-ին 15 դեպք ենք արձանագրել չլիցենզավորված ծառայություններ իրականացնելու, խոսքը մերսման սրահների և կոսմետոլոգիական ծառայությունների մասին է»,- ասել է Սարգսյանը։

Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ 2024 թվականի ստուգումների արդյունքում կայացվել է ավելի քան 5 մլրդ դրամի տուգանքի 1934 որոշում։ Նա պարզաբանեց, որ անցած տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտներում իրականացվել է 850 պլանային ստուգում։

«350 նման ստուգումներ վերաբերել են աշխատանքային իրավունքների պահպանմանը, 226-ը՝ սանիտարահիգիենիկ նորմերին, 199-ը՝ դեղերի շրջանառության վերահսկողությանը և այլն»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքով՝ իրականացվել է նաև ևս 2949 չնախատեսված ստուգում, այդ թվում՝ դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում (216 ստուգում), սանիտարահիգիենիկ ստանդարտների (657 ստուգում) և աշխատանքային տարածքում իրավունքների մասով (1413 ստուգում): Սարգսյանը հավելեց, որ 1200 դեպք է գրանցվել, երբ աշխատակիցներն աշխատել են առանց աշխատանքային պայմանագրի։