Եվրոպական միությունում, Լյուքսեմբուրգում և Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը X-ի իր էջում արված գրառմամբ՝ շնորհակալություն է հայտնելԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Յուրայ Նոսիարին անցկացված անկեղծ քննարկման համար։ «Շնորհակալություն դեսպան Նոսիարին՝ Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների մերձեցման հարցում Սլովակիայի աջակցության վերաբերյալ համապարփակ և անկեղծ քննարկման համար»,- գրել է Բալայանը՝ կից ներկայացնելով դեսպան Յուրայ …

