Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօրվա դատական նիստի ընթացքում ցանկանում էր բացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, սակայն դատավորը նիստի մեկնարկի փուլում չթույլատրեց ներկայացնել բացարկի միջնորդությունը: Դատավորը նշեց, որ պաշտպանին հնարավորություն կտրվի ներկայացնել միջնորդությունը, սակայն ճառն ավարտելուց հետո` նիստի ավարտին Օրբելյանը նշեց, որ իր ճառը 600 էջից է բաղկացած, որը ներկայացնելու համար …

