Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազը տեղափոխվել է Երևանի կայազորի զինվորական դատախազություն․ հայտնի չէ՝ նա կշարունակի՞ պաշտպանել մեղադրանքը, թե՞ ոչ

Լուրեր

06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազ Հայկ Խաչատրյանը տեղափոխվել է Երևանի կայազորի զինվորական դատախազություն։ Այսօր գործով նշանակված նիստին նա չէր ներկայացել։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց, որ դատախազը տեղյակ է պահել, որ վարույթների հանձնման ընդունման գործընթաց է իրականացվում, որի պատճառով նիստին ներկայանալ չի կարողանա։

Դատախազները տեղափոխվում են Գլխավոր դատախազի հրամանով, իսկ Դատախազության կայքում առայժմ առկա չէ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանը՝ Հայկ Խաչատրյանին Երևանի կայազորի զինվորական դատախազություն փոխադրելու վերաբերյալ, ուստի՝ մեզ հայտնի չէ, թե Խաչատրյանը կոնկրետ երբ և ինչ պաշտոնի է փոխադրվել։ Նշենք, որ Հայկ Խաչատրյանը մինչև այժմ Արաբկիրի դատախազի տեղակալն էր։

Դատավորի այն իրազեկումից հետո, որ մեղադրողը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազություն, Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեժանյանն ասաց, որ զինվորական դատախազը այս գործով մեղադրանք պաշտպանել այլևս չի կարող։

Նշենք, որ դատախազական համակարգում կա պրակտիկա, երբ դատախազները որևէ պաշտոնի տեղափոխվելու դեպքում շարունակում են իրենց վարույթում առկա գործերով մեղադրանքը պաշտպանել, հատկապես եթե դրանք մեծածավալ են և նոր դատախազի ներգրավման դեպքում գործի նյութերին ծանոթանալը պահանջում է երկար ժամանակ։ Օրինակ՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործերով դատախազ Գևորգ Սարգսյանն այժմ Արագածոտնի մարզի դատախազն է, սակայն շարունակում է պաշտպանել Խաչատրյանի և Սանասարյանի գործով Երևանում քննվող մեղադրանքը։ Արդյոք կայազորի զինվորական դատախազության դատախազը ևս նույն տրամաբանությամբ կարող է շարունակել այս գործով մեղադրանքը պաշտպանել, թե ոչ, այս մասին ի՞նչ դիրքորոշում ունի Դատախազությունը, մեզ հայտնի չէ։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց, որ հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին գրություն կուղարկի վերադաս դատախազին, իսկ հաջորդ նիստը նշանակեց փետրվարի 11-ին։

Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործը վերաբերում է 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Հարությունյանի և Պողոսյանի միջև «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպին։ Այս միջադեպի հետևանքով Պողոսյանը սպանվել էր:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար:

Դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողող Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:

Դատարանի 2002 թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
Դեպքի վերաբերյալ, սակայն, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչները:

Ըստ Դատախազության՝ Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին: Այսպիսով՝ Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է համապատասխան վարույթ, ապա՝ Գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով գործը վերանայելու և 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռն ամբողջությամբ բեկանելու պահանջով։ Բողոքը բավարարվել է, և գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Այս գործը դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում քննվում է գրեթե 4 տարի։ Դատարանն այժմ վկաների հարցաքննության փուլում է գտնվում։ Սրան հաջորդելու է մեղադրյալի հարցաքննության փուլը, այսինքն՝ գործը գրեթե ավարտական փուլում է։

Արաքս Մամուլյան