«Գիտությունը՝ նսեմացված և կրթության սպասավոր». օրենքի նոր նախագիծը՝ դժգոհության պատճառ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կրթության սպասավոր», «ստորադասված կարգավիճակ», «խտրական վերաբերմունքի զոհ». դեռ նախորդ տարվա սեպտեմբերին այս արտահայտություններով էին գիտական համայնքի որոշ ներկայացուցիչներ բնորոշում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծում գիտությանը բաժին հասած դերը։ Լրամշակման փուլ անցնելուց հետո նախագիծն այժմ Արդարադատության նախարարությունում է, փորձագիտական եզրակացություն պետք է անցնի: Գիտական համայնքում, սակայն, քննադատությունները չեն դադարում:

«Կրթության դերն էլի նսեմացվել է, եթե ընդհանրական գնահատական տալու լինեմ՝ օրենքի նախագծի տեքստի տոկոսային մասը, որը վերաբերում էր գիտությանը, շատ քիչ էր: Բացի այդ, երբ խոսք է գնում գիտահետազոտական ինստիտուտների՝ բուհերին միավորվելու մասին, տպավորություն է, որ դրանք դառնում են վերջիններիս ստորաբաժանումները»,- ասում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համաձայն չէ այս պնդման հետ․ օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը հայտարարեց, որ գիտության դերն օրենքի նոր նախագծում նսեմացված չէ:

Գիտությունների ազգային ակադեմիան օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել էր դիտողություններ, որոնք կազմում են շուրջ 80 էջ: Ակադեմիական շրջանակներին մտահոգում է հատկապես այն դրույթը, ըստ որի՝ օրենքի ուժի մեջ մտնելուց 10 օր անց բոլոր կազմակերպությունները հանվելու են Ակադեմիայի և մյուս բոլոր գերատեսչությունների ենթակայությունից ու տրվելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը՝ այն հեռանկարով, որ հետագայում պետք է տեղի ունենան բուհերի խոշորացումներ, և գիտական կազմակերպությունները պետք է միավորվեն այդ խոշորացված բուհերի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան