Մեկնարկել է «Երևանի բալետային փառատոն»-ը. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարվա ամենամասշտաբային մշակութային նախագիծն իրագործվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Բալետային օրերի բացումն ազդարարեց Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը: Բացօթյա ներկայացվեցին բոլոր ժամանակներում Էյֆմանի լավագույն բեմադրությունների ընտրված հատվածները: Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Պետերբուրգյան թատրոնը նույն ծրագրով ելույթ կունենա նաև այսօր: