ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է հանցավոր կազմակերպության կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու, մեքենաների նույնականացման տվյալները կեղծելու և մաքսային ընթացակարգերը շրջանցելով ավտոմեքենաներ Հայաստան ներմուծելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: ՔԿ-ի տվյալներով՝ 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք, ըստ քննության, Վրաստանից ապօրինի ներմուծել և վաճառել են տրանսպորտային միջոցներ՝ խուսափելով 1 …

