Հանրաքվե չեն առաջարկում, Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իշխանությունների նախանշած նոր Սահմանադրության ընդունման գործընթացը ոչ թե քաղաքացիներին ազատ ընտրություն առաջարկող հանրաքվե է, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջների կատարում:

Պատգամավորի խոսքով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախկինում խոսել է միայն սահմանադրական փոփոխությունների մասին, իսկ նոր Սահմանադրություն ընդունելու թեզը հայտնվել է բացառապես Բաքվից հնչած պահանջներից հետո:

Ըստ Վարդանյանի՝ Անկախության հռչակագրին հղում պարունակող նախաբանից հրաժարվելը նշանակում է կազմաքանդել Երրորդ Հանրապետությունը։

«Ձեզ ուղղակի հանրաքվե չեն առաջարկում․ ձեզ առաջարկում են ձեր ձեռքով կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը, որի համար Հայաստանում ամեն ընտանիք արյուն է թափել, ու էդ ամենը մենակ նրա համար, որ Ալիևի հագով Սահմանադրություն կարվի»,- ասաց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Թամրազյան