Քննչական կոմիտեն ավարտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են կոմիտեից։ Ըստ քննության՝ ՀՀ քաղաքացին և երկու օտարերկրյա քաղաքացիներ ձեռք են բերել «Մեթադոն» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ՝ դրանք իրացնելու նպատակով։ Օտարերկրացիները, ըստ վարույթի, նաև մաքսանենգ ճանապարհով Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա»։ Նախաքննության շրջանակում երկու անձ …

