Ադրբեջանի մի շարք բնակավայրերում ինտենսիվ տեղումների հետևանքով հեղեղներ են։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության «112» թեժ գծին ահազանգեր են ստացվել, որ հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են Լենքորան քաղաքի, Գիրդանի, Քոսալար և Շիլյավար գյուղերի տարածքները։ Նշվում է, որ այս առնչությամբ անմիջապես ներգրավվել են ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի, Ջրային նավերի վերահսկողության և փրկարարական պետական ծառայության, Հատուկ …

