ԱՄՆ պետքարտուղարը հրաժարվել է մեկնել Հարավային Աֆրիկա՝ G20-ի հանդիպմանը մասնակցելու

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մասնակցի փետրվարի 20-21-ը Յոհանեսբուրգում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին նա հայտնել է X-ում գրառմամբ։

«Ես չեմ մասնակցի Յոհանեսբուրգում G20-ի հանդիպմանը: Հարավային Աֆրիկան շատ վատ բաներ է անում՝ օտարելով մասնավոր սեփականությունը և օգտագործում G20-ը՝ խթանելու «համերաշխությունը, հավասարությունը և կայունությունը, այլ կերպ ասած՝ DEI (Diversity, Equity and Inclusion)»,- գրել է նա։

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ իր գործն է՝ «առաջ մղել Ամերիկայի ազգային շահերը, այլ ոչ թե հարկատուների փողերը ծախսել հակաամերիկանությունը հնարավոր դարձնելու համար»։

Այս տարի Հարավային Աֆրիկան ստանձնում է G20-ի նախագահությունը և որպես նախագահության կարգախոս ընտրել է «Համերաշխություն, հավասարություն և կայունություն» կարգախոսը:

Նոյեմբերին Յոհանեսբուրգում նախատեսվում է G20-ի գագաթնաժողովը, որից հետո խմբում նախագահությունը կստանձնի ԱՄՆ-ը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր դադարեցնել բոլոր ֆինանսական օգնությունները Հարավային Աֆրիկային, քանի որ այդ երկիրը, իբր, բռնագրավում է հողը և ծայրահեղ վատ է վերաբերվում «որոշ խավերի մարդկանց»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի