Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։ Նշվում է, որ 3,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Մինգեչաուրի ջրամբարի տարածքում՝ տեղական ժամանակով 09:43-ին, Գյանջա կայարանից 41 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 21 կմ խորության վրա։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

