Զախարովան խուսափեց պատասխանել Փաշինյանի՝ Վաշինգտոն այցի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում խուսափեց պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վաշինգտոն այցի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խորհուրդ տվեց անդրադառնալ ռուս-ադրբեջանական հարաբերությունների երկկողմ օրակարգին։

«Որքան ես հիշում եմ՝ դուք Մոսկվա-Բաքու գործակալությունն եք ներկայացնում։ Որքան հասկանում եմ՝ չեք պլանավորում ձեր անվանումը փոխել Մոսկվա-Երևան։ Ճիշտ է, դրանում ոչ մի վատ բան չկա, բայց դա ձեր պլաններում չկա։ Այնպես որ՝ մնացեք ձեր օրակարգում»,- հայտարարեց Զախարովան՝ նշելով, որ այդ օրակարգում կան մեկնաբանելու հարցեր։

Հիշեցնենք, որ հունվարի 20-21-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, որտեղ հանդիպում ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ ԱԳ նախարարների հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։ Մոսկվայում Միրզոյանը հայտարարեց, որ Երևանը միջազգային հարթակներում մշտապես փորձում է հաշվի առնել Ռուսաստանի շահերը, և ցանկություն կա, որ Մոսկվան էլ միջազգային հարթակներում որոշ չափով հաշվի առնի Հայաստանի Հանրապետության շահերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան