Թեհրանը կտրականապես մերժում է Գազայի հատվածից պաղեստինցիներին «բռնի տեղահանելու»՝ Թրամփի ծրագիրը․ Իրանի ԱԳՆ

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Իրանը միանշանակ դատապարտում է Գազայի հատվածից պաղեստինցիներին դուրս մղելու՝ ԱՄՆ-ի, այսպես կոչված, «ծրագիրը»՝ այն անվանելով պաղեստինյան ինքնությունը ջնջելու՝ իսրայելական ռեժիմի ավելի լայն սխեմայի ընդլայնում։ Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Գազայի հատվածը մաքրելու և պաղեստինցի ժողովրդին բռնի տեղահանելու ծրագիրը պաղեստինյան ազգը ոչնչացնելու՝ Իսրայելի հաշվարկված ծրագրի շարունակությունն է։ Գազայի հատվածը գրավելու մասին ԱՄՆ-ի վերջին հայտարարությունն աննախադեպ հարձակում է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնյան:

Նա ընդգծել է նման գործողությունների անհամատեղելիությունը «միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների հետ»՝ կոչ անելով միջազգային հանրության անդամների կողմից դա ամբողջապես մերժել։

«76 տարի շարունակ Պաղեստինի ժողովուրդն ամուր կանգնած է բռնազավթիչ ռեժիմի ամենածանր հանցագործությունների և խախտումների դեմ՝ հրաժարվելով լքել իր նախնիների հողը»,- ասել է Բաղային՝ նշելով, որ «պաղեստինցիները երբեք թույլ չեն տա ԱՄՆ-ին և Իսրայելի ռեժիմին ջնջել իրենց պատմական և ազգային ինքնությունը»։

Իրանցի պաշտոնյան միջազգային հանրությանը կոչ է արել միավորվել նման սխեմաների դեմ՝ հատկապես ընդգծելով բոլոր կառավարությունների պատասխանատվությունը՝ աջակցելու Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և օկուպացիայից ազատմանը:

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին և գլխավոր քարտուղարին՝ վճռականորեն մերժել այս առաջարկը»,- ասել է նա՝ ողջունելով իսլամական և տարածաշրջանային երկրների միահամուռ հակազդեցությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է վերահսկողության տակ «վերցնել» Գազայի հատվածը, հնարավոր է՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, ու առաջարկել այնտեղ բնակվող պաղեստինցիներին հեռանալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի