Թրամփն առաջարկել է Գազան հանձնել ԱՄՆ-ի վերահսկողությանը, իսկ պաղեստինցիներին՝ հեռանալ այնտեղից

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է վերահսկողության տակ «վերցնել» Գազայի հատվածը, հնարավոր է՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, իսկ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան։ Այս մասին գրում է CNN-ը՝ նշելով, որ այս ապշեցուցիչ առաջարկը կտրուկ կվերակողմնորոշի Մերձավոր Արևելքը և ավելի քան մեկ միլիոն բնակչությանը հետագա տեղահանման կենթարկի:

«Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք դրա հետ ևս կաշխատենք »,- ասել է Թրամփը Իսրայելի իր գործընկեր Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի ուշ նա տարածաշրջանի հարցով իր տեսլականը նկարագրել է որպես նոր «Ռիվիերա»։

«Մենք կվերահսկենք այն և պատասխանատու կլինենք բոլոր վտանգավոր չպայթած ռումբերն ու այլ զենքերը տեղանքից հեռացնելու, տարածքը հարթեցնելու և ավերված շինություններից ազատելու համար»,- ասել է նա։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք  պատրաստ է ամերիկյան զորքեր ուղարկել Գազայի անվտանգության վակուումը լրացնելու համար, Թրամփը չի բացառել այդ հնարավորությունը։

«Ինչ վերաբերում է Գազային, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ ենք պատրաստվում ենք վերցնել այս հատվածը, որը պատրաստվում ենք զարգացնել։ Ես տեսնում եմ երկարաժամկետ դիրքորոշում, և այն ավելի մեծ կայունություն կբերի Մերձավոր Արևելքի այդ հատվածին և, հնարավոր է, ամբողջ Մերձավոր Արևելքին»,- ասել է Թրամփը լրագրողներին։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ տարածաշրջանում շատերը դեմ կլինեն Թրամփի ծրագրին։ Եգիպտոսն ու Հորդանանն արդեն մերժել են լրացուցիչ պաղեստինցի փախստականների ընդունելու գաղափարը՝ վախենալով ապակայունացումից և անհանգստանալով, որ նրանց երբեք թույլ չեն տա վերադառնալ տուն։ Թրամփը ենթադրում է, որ սա հենց այն է, ինչ ինքը պատկերացնում էր որպես Գազայի ապագա, որը մեծապես բացառում է պաղեստինցիներին:

«Ես չեմ կարծում, որ մարդիկ պետք է վերադառնան Գազա։ Ես լսել եմ, որ Գազայի բախտը նրանց համար շատ անհաջող է եղել։ Նրանք ապրում են՝ ինչպես դժոխքում: Գազան մարդկանց ապրելու վայր չէ, և միակ պատճառը, որ նրանք ցանկանում են վերադառնալ, այն է, որ այլընտրանք չունեն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Ըստ CNN-ի՝ Թրամփի առաջարկը Գազայի բնակիչներին՝ ընդմիշտ լքել այն, սադրիչ դիրքորոշում է, որը նրան կմոտեցնի Իսրայելի ամենապահպանողական քաղաքական գործիչներին, սակայն, ընդհանուր առմամբ, չի ընդունվի Իսրայելի հարևանների կողմից, որոնք ասել են, որ չեն ցանկանում ավելի շատ պաղեստինցի փախստականների ընդունել։

Երկու արաբ պաշտոնյաներ տարակուսանք, մտահոգություն և հոռետեսություն են հայտնել Թրամփի անսպասելի հայտարարության կապակցությամբ։

«Դա կոպիտ էր, դժվար հասկանալի և դժվար մարսելի»,- լրատվամիջոցին ասել է պաշտոնյաներից մեկը՝ հավելելով, որ դրանք «հասկանալու համար հստակության և հետագա զարգացման կարիք կա»:

Երկրորդ պաշտոնյան էլ նշել է, որ մեկնաբանությունները կարող են վտանգել Գազայում հրադադարի մասին փխրուն համաձայնագիրը՝ ընդգծելով, որ «նման առաջարկները պաղեստինյան ժողովրդի կյանքի և արժանապատվության, ինչպես նաև ամբողջ Մերձավոր Արևելքի համար խորը հետևանքներ կունենան»: Նա ասել է՝ «իրականությունն այն է, որ Գազայում 1,8 միլիոն մարդ կդիմադրի նման նախաձեռնությանը և կհրաժարվի հեռանալ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի