Ուկրաինան նոր հարձակում է սկսել Կուրսկի շրջանում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերը նոր հարձակում են սկսել Կուրսկի շրջանում, որտեղ ավելի քան վեց ամիս է, ինչ վերահսկում են ռուսական տարածքի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրը, փոխանցում է The Moscow Times-ը։

Ըստ ռազմական բլոգերների՝ Ուկրաինայի Զինված ուժերը հարձակում են սկսել Սուջայից հարավ-արևելք՝ Ֆանասեևկա և Ուլանոկ բնակավայրերի ուղղությամբ։

Ռիլսկի մարզում ռազմական գործողությունների հետևանքով գազատար է վնասվել, հայտնել է Կուրսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը։ Նրա խոսքով՝ հրդեհ է բռնկվել, և խողովակաշարը ստիպված են եղել փակել՝ առանց գազի թողնելով երկու բնակավայր։

Ռուսական զորքերը կորցրել են վերահսկողությունը Չերկասկայա Կոնոպելկայի նկատմամբ։ Alex Parker Returns-ն էլ հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է գրավել նաև Ուլանոկը։ Ուկրաինական գրոհը սկսվել է՝ ասես «կայծակը կապույտ երկնքում», գրում է նա։

Գործողությունը սկսվել է տարածքների ականազերծմամբ, ինչից հետո «Ուկրաինայի զինված ուժերի զրահախմբերը հարձակման են անցել Մախնովկայի ուղղությամբ՝ շրջանցելով Չերկասկայա Կոնոպելկան և շարժվել դեպի Ուլանոկ», գրում են «Ռուսական գարնան» ռազմական բլոգերները։

Հունվարի վերջի դրությամբ՝ Ուկրաինայի Զինված ուժերը վերահսկում էին Կուրսկի շրջանի 442 քառակուսի կիլոմետրը, ինչը գրեթե երեք անգամ ավելի քիչ է, քան օգոստոսին սկսված գործողության գագաթնակետին, երբ երկու շաբաթվա ընթացքում նրանց հաջողվեց զբաղեցնել 1300 քառակուսի կիլոմետր տարածք, գնահատում են Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) փորձագետները: Հունվարին, ըստ ISW-ի, ռուսական բանակին հաջողվել է «հետ գրավել» ևս 40 քառ/կմ-ը։

Նշվում է, որ ուկրաինական հակահարձակումը «դիրքերը բարելավելու փորձ է»։ Հենց Սուջայի հարավում է, որ վերջին ամիսներին Ռուսաստանի զինված ուժերը կարողացել են զգալի առաջխաղացում գրանցել և ուկրաինական զինված ուժերին հետ մղել բուն Սուջայից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի