Ցույցերի ժամանակ վրացական ոստիկանության գործողությունները գնալով ավելի դաժան են դառնում։ Այս մասին PalitraNews-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին, փոխանցում է Նովոստի-Գրուզիան։ «Եթե համեմատենք այս տարվա և անցյալ տարվա բողոքի ակցիաները, ոստիկանության գործողությունները գնալով ավելի դաժան են դառնում։ Եթե նախկինում տասը ձերբակալվածներից մեկ երրորդն էր հայտնում դաժան վերաբերմունքի մասին, ապա այժմ այդ …

