Վոլոդինը հայտարարել է, թե Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան տուժել են USAID-ի «ժողովրդավարությունից»

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մասնակցել է աշխարհի տարբեր երկրներում պետական ​​հեղաշրջումների նախապատրաստմանը՝ օգնություն ցուցաբերելով «ժողովրդավարության խթանման գործում»։ Նման գործողություններից տուժել են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանն ու մի շարք այլ երկրներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Աշխարհի երկրներում պետական ​​հեղաշրջումների նախապատրաստում և կազմակերպում՝ ի հաշիվ նախագծերի ու ծրագրերի ֆինանսավորման, որոնք ուղղված են քաղաքացիական ակտիվիստների, ընտրությունների դիտորդների և լրագրողների  ուսուցմանը։ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Հայաստան, Ղրղզստան, Կուբա, Նիկարագուա, Վենեսուելա. սա ամբողջական ցանկը չէ այն երկրների, որոնք տուժել են «ժողովրդավարության խթանման հարցում» նման օգնությունից»,- գրել է Վոլոդինը տելեգրամի իր ալիքում։

Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, թե «USAID-ն այդ նպատակով նախկին խորհրդային հանրապետությունների վրա ծախսել է ավելի քան 2 միլիարդ դոլար վերջին 10 տարիների ընթացքում», ընդ որում՝ «այդ գումարի 52 տոկոսն ուղղվել է Ուկրաինային»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի