Բաքուն ՌԴ-ին ծանուցել է երկրում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բաքուն պաշտոնական ծանուցում է ուղարկել ռուսական կողմին՝ Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական իշխանամերձ Report գործակալությունը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին։

Լրատվամիջոցը նշում է, թե Ադրբեջանը շարունակում է իր ազգային շահերը պաշտպանելու հետևողական կուրսը և ցույց է տալիս, որ մտադիր չէ հանդուրժել արտաքին միջամտությունն իր ներքին գործերին՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս։ Ըստ հրապարակման՝ դրա մասին է վկայում նաև այն, որ նախկինում նման որոշում կայացվել էր ամերիկյան USAID գործակալության վերաբերյալ՝ դեռևս նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից և այս կառույցը լուծարելու մասին նրա հետագա որոշումից առաջ։

Հավելենք, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն այսօր հայտարարել է, որ Բաքուն ամերիկյան  կողմին պաշտոնապես ծանուցել է այն ​​մասին, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) չունի իրավական հիմքներ Ադրբեջանում գործունեություն ծավալելու համար և այն դադարեցվում է։

«Ադրբեջանն ինքը դարձել է դոնոր և արտաքին օգնության կարիք չունի, հատկապես, ոչ թափանցիկ սխեմաների և կազմակերպությունների միջոցով, որոնց կառուցվածքն ակնհայտորեն հետախուզական բնույթ է կրում»,- ասել է աղբյուրը։

Հավելենք, որ ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունների լարվածության ֆոնին՝ ադրբեջանական լրատվամիջոցներում արշավ է սկսվել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ին պատկանող «Ռուսական տան» դեմ։ Ադրբեջանի իշխանական ԶԼՄ-ները Բաքվում գործող «Ռուսական տանը» մեղադրում են մշակութային և հումանիտար աշխատանքի քողի տակ հակաադրբեջանական լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի