Մոսկվան հաստատում է՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեության հետ կապված ծանուցում է ստացել

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ռուսական «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է Բաքվում ռուսական մշակութային կենտրոնի (Ռուսական տան) գրանցման անհրաժեշտության մասին Ադրբեջանից նոտայի ստացումը։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Առայժմ մենք կարող ենք միայն հաստատել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ից   նոտա է ուղարկվել մեր արտաքին գործերի նախարարությանը, որտեղ ասվում է, որ մեր ներկայացուցչությունը՝ Ռուսական տեղեկատվական և մշակութային կենտրոնը (ՌԻԿԿ), որը հայտնի է նաև որպես Ռուսական տուն, պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ տեղական օրենսդրությամբ», – ասել է Պրիմակովը։

Նա նշել է, որ «դա սկզբունքորեն նախատեսված է միջկառավարական համաձայնագրով, որը ստորագրվել է դեռևս 1997 թվականին»։

Ըստ Պրիմակովի՝ Մոսկվան միշտ պատրաստ է եղել Բաքվում գրանցել կենտրոնը, սակայն նրա խնդրանքները մնացել են անպատասխան։

«Բայց բանն այն, որ և՛ Ադրբեջանում մեր դեսպանատունը, և՛ մեր ներկայացուցչությունը, և՛ ԱԳՆ-ն այս տարիների ընթացքում բազմիցս դիմել են Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ խնդրելով օգնել մեզ գրանցման հարցում: Մենք միշտ պատրաստ ենք եղել դա անել, բայց մեր դիմումները մնացել են անպատասխան»,- ասել է նա։

Ըստ Պրիմակովի՝ «նախորդ նման սրացումը եղել է 2017 թվականին, երբ Ադրբեջանը պահանջել է անհապաղ գրանցում»։

«Այս պահին զարգացող սկանդալի ֆոնին որոշ ժամանակ առաջ մեր վարձակալած տարածքի սեփականատերն ասաց, որ շտապ այն վաճառում է և խնդրում, որ դուրս գանք։ Շենքից դուրս գալու վերջնաժամկետը մոտենում է՝ մոտ մեկուկես ամսից»,- նշել է նա։

Պրիմակովի խոսքով՝ եթե նույնիսկ կողմերին հաջողվի պաշտոնական լուծում գտնել այս հարցին, «Ռուսական տունը», ամեն դեպքում, ստիպված կլինի տեղափոխվել:

Նա նաև հայտարարել է, թե Բաքվի «Ռուսական տան» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության համեմատությունը որևէ քննադատության չի դիմանում, քանի որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն չի զբաղվում քաղաքական հարցերով՝ ի տարբերություն ամերիկյան կառույցի։

Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնական ծանուցում է ուղարկել ռուսական կողմին Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի