Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրու 48-ամյա բնակիչը Ջրաձոր գյուղի վարչական տարածքում, առանց համապատասխան թույլտվության, կազմակերպել է ապօրինի հանքարդյունաբերություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ «Օգոստոսի 12-ին ձեռնարկած միջոցառման արդյունքում հիշյալ վայրում հայտնաբերվել են հատուկ տեխնիկա և խճաքարի հումքով բարձած երկու բեռնատար։ Բաց բաժնետիրական մի ընկերությանը պատկանող թրթուրավոր տեխնիկայի …

