ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող ՌԴ քաղաքացիները հիմնականում ազգությամբ հայեր են․ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 16:23
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից
21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էն քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
Բոլորը

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը 2025 թվականին գերազանցել է 32,000-ը, ինչը պատմական մաքսիմում է Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը։

Ըստ Ղազարյանի՝ Ուկրաինայում ռազմական գործողություններից և ՌԴ քաղաքացիների նկատմամբ ճամփորդական սահմանափակումներից հետո ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների կտրուկ աճ գրանցվեց։
«Եվ եթե հիմքերն էլ ուսումնասիրենք, կտեսնենք, որ այն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ովքեր հիմնականում դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ազգությամբ հայեր են։

Այսինքն՝ սա հիմնականում այս տենդենցը առնչվում է մեր Սփյուռքին։ Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքացիությունը գործիքայնացվում է պարզապես ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար։ Որովհետև եթե նայենք, թե ազգությամբ հայերի համար քաղաքացիություն ձեռք բերելու ինչպիսի՞ պահանջներ ունի Հայաստանի Հանրապետությունը, այդ պահանջները զրոյական են։ Այսինքն՝ որևէ պահանջ չունի»,- ասաց Ղազարյան։

Արմեն Ղազարյանը նշել է, որ քաղաքացիության ինստիտուտի արժևորման նպատակով առաջիկայում կներկայացվեն օրենսդրական փոփոխություններ։ Բարձրաձայնվել է նաև այն խնդիրը, երբ անձը դադարեցնում է ՀՀ քաղաքացիությունը և կարճ ժամանակ անց նորից դիմում այն վերականգնելու համար։ Ըստ ՆԳՆ փոխնախարարի՝ այս դեպքն առանձնապես նկատելի է արական սեռի անչափահասների պարագայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան