Գեղարքունիքի մարզում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռում հուլիսի 22-ին հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկ ժամից պակաս ժամանակում մեկուսացնել և մարել կրակը։ «Հուլիսի 22-ին՝ ժամը 15։37-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ …

