Ռուսաստանը կրկնապատկում է թռիչքների արգելված գոտիների թիվը

Լուրեր

21.10.2026 | 16:23
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից
21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էն քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
Բոլորը

«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունը պատրաստվում է ընդլայնել թռիչքների սահմանափակումները և ավելի քան կրկնապատկել երկրի ներսում թռիչքների արգելված գոտիների ցանկը։ Դրանք կներառեն կարևորագույն արդյունաբերական, ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքները, հաղորդել է ռուսական լրատվականը՝ վկայակոչելով Տրանսպորտի նախարարության նախագծին և գերատեսչության ներկայացուցչին։

Փաստաթղթի նախագծում թվարկված է 818 թռիչքների արգելված գոտի ամբողջ երկրում, այդ թվում՝ Մագադանի մարզը և Յակուտիան, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգը և Մոսկվան։ Փաստաթղթի ներկայիս տարբերակում, որը գործում է 2022 թվականից, 374 թռիչքների արգելված գոտի կա՝ շուրջ երկու անգամ քիչ։ Արգելքը կլինի անորոշ ժամանակով և կվերաբերի բոլոր տեսակի օդանավերին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերին։

Ցանկը, որը կազմվել է ԱԴԾ-ի, Դաշնային պաշտպանության ծառայության, Պաշտպանության նախարարության, Ռոսգվարդիայի, Արդյունաբերության և առևտրի նախարարության, Էներգետիկայի նախարարության, պետական ​​​​ընկերությունների և տարածաշրջանների ներկայացրած նյութերի հիման վրա, կներառի թռիչքների արգելված գոտիներ պահպանվող և հատկապես կարևոր պետական ​​​​օբյեկտների վերևում։

Տրանսպորտի նախարարությունը հաստատել է, որ նոր կարգավորումների ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նախարարության տվյալներով՝ բացառություններ կկատարվեն Ռուսաստանի զինված ուժերի և որոշ դեպքերում՝ «նավթային ընկերությունների անունից թռչող ինքնաթիռների համար»։