Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «տոկունություն և քաջություն» է մաղթել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ երեկվա վիճաբանությունից հետո։ «Նախագահ Թրամփը և նրա խաղաղության ջանքերը մեկը մյուսի հետևից դատապարտվում են այն մարդկանց կողմից, որոնք պատասխանատու են Ուկրաինայի և հազարավոր ուկրաինացիների արյունալի պատերազմի և սառնասիրտ սպանությունների թույլտվության համար»,- գրել է Կոբախիձեն ֆեյսբուքյան իր էջում։ …

