Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Ոստիկանության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն ներգրավվել ՆԳՆ-ի կողմից նախաձեռնվելիք հանրային և աշխատանքային քննարկումներին ու մասնագիտական խորհրդատվություն տրամադրել։ Տարածված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․ «Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել էին ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծեր, …

