Վրացի հայտնի ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն 2015 թվականից ի վեր առաջին անգամ բաց կթողնի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։ Նշվում է, որ երեք ամիս առաջ Փարիզում իր երրորդ օլիմպիական մեդալը նվաճելուց հետո գրեթե չի մարզվել և ընդգրկված չէ Բահրեյն մեկնող ծանրամարտիկների թվում․ 2024 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ից 15-ը։ …

