Մի 20-ամյակ է` պետությանը չենք կարողանում համոզել, որ կինոոլորտի ֆինանսավորման ձևը սխալ է. Արմինե Անդա

Լուրեր

25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
Բոլորը

«Ցավոք, Հայաստանը չունի մշակույթը, այդ թվում`կինոն զենք դարձնելու կամք, մենք վաղուց կարող էինք դա անել, ինչպես դա արեց Թուրքիան թե´ կինոյի, թե´ գրականության հարցում, ինչպես արեց Կորեան: Մենք չենք հավատում, որ մշակույթը կարող է զենք դառնալ, այդ ուղղությամբ մեր քայլերը, փորձերը դանդաղ են»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում դերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր, մանկագիր Արմինե Անդան (Արմինե Աբրահամյան):

Էգոյանի, Ռազավիի, Վաթինյանի, Բաղդասարյանի ֆիլմերում նկարահանված դերասանուհուն հարցրինք`Հայաստանում կա՞ ձևավորված կինոմիջավայր. «Կամաց-կամաց ձևավորում ենք այդ միջավայրը: Մի քանի տարի առաջ այն ընդհանրապես գոյություն չուներ: Այսօր այդ սերմերը կան, պարզապես ոլորտի զարգացման համար ճիշտ ռազմավարություն է պետք: Մի 20-ամյակ է` պետությանը չենք կարողանում համոզել, որ կինոոլորտի ֆինանսավորման ձևը սխալ է: Հիմա դանդաղ, բայց առաջխաղացում նկատվում է»,-ասում է նա:

Արմինե Անդայի հետ զրուցել ենք նաև «Հայֆիլմի» պոտենցիալից, որը տարիներ շարունակ չի օգտագործվել. «Հայֆիլմը» սերմ է, որը ջրելու փոխարեն բզկտել ու կորցրել ենք. այն չպետք է լինի մենաշնորհ: Այն պետք է դառնա հնարավորություն բոլորի համար, պետք է տեխնիկապես վերազինվի ու տրվի կինոարտադրողներին»,-նշում է նա:

Մանկագիրը նշում է, որ հատկապես պատերազմից հետո վերադարձել է հեքիաթի ժանրին. «Մենք իրար ատում ենք. սա ազգային պարտություն է` մինչև պատերազմը, զենք` թշնամու ձեռքում: Մեր ժողովուրդը սոցցանցերում ցույց է տալիս, որ չկա միասնություն, ամեն փոքր բանի համար կարող ենք իրար վիրավորել: Արվեստը, կրթությունը պետք է համախմբեն մեզ»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան