Իսրայելի պաշտպանության նոր նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական բանակը ջախջախել է լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորմանը՝ սպանելով նրա գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահին։ Նրա պնդմամբ՝ Իսրայելը շահագրգռված չէ միջամտել Լիբանանի ներքին քաղաքականությանը։ «Մենք հաղթեցինք «Հըզբոլլահ»-ին, և Նասրալլայի ոչնչացումն ամենահայտնի ձեռքբերումն էր: Այժմ մեր խնդիրն է շարունակել ճնշում գործադրել՝ քաղելու այս հաղթանակի պտուղները»,- ասել է Իսրայել Կացը, …

