Զելենսկին մեկնում է Լոնդոն. ինչ է քննարկվելու համաշխարհային առաջնորդների հետ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովը համախմբելու է մեկ տասնյակից ավելի համաշխարհային առաջնորդների․ գրում է ուկրաինական TCH-ը։

Կիրակի օրը՝ մարտի 2-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Դա տեղի կունենա պաշտպանության  գագաթնաժողովի նախօրեին, որի նպատակն է ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային և ապահովել «ուժեղ խաղաղություն»: Այս մասին գրում է The Guardian-ը։

Գագաթնաժողովին կմիանան ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Դանիայից, Իտալիայից, Թուրքիայից և Ուկրաինայից։

Նշվում է, որ Դոնալդ Թրամփի հետ Սթարմերի հանդիպումից հետո մասնակիցների ցանկը ընդլայնվեց՝ ներառելով Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Իսպանիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Չեխիան և Ռումինիան:

Հանդիպմանը ներկա են լինելու նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան:

Հիշեցնենք, որ երեկ՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Թրամփն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեղադրել էին Զելենսկուն, որ նա երախտապարտ չէ ԱՄՆ-ին այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ ուկրաինացի առաջնորդը «վատ դիրքում» է գտնվում բանակցությունների սեղանի շուրջ:

«Դուք թղթախաղ եք խաղում,- ասել է Թրամփը։ -Դուք խաղում եք միլիոնավոր մարդկանց կյանքի հետ: Դուք խաղում եք երրորդ համաշխարհային պատերազմի հետ: Եվ այն, ինչ Դուք անում եք, շատ անհարգալից վերաբերմունք է այս երկրի նկատմամբ»:

Իսկ երբ երբ Վենսը Զելենսկուն ասել է, որ Ուկրաինան մարդկային ուժի՝ զինվորականների հավաքագրման հետ կապված խնդիրներ ունի, Զելենսկին պատասխանել է՝ «Պատերազմը նշանակում է՝ բոլորն էլ խնդիրներ ունեն, նույնիսկ դուք», հավելելով, որ ԱՄՆ-ն «ապագայում» կզգա պատերազմը:

«Մեզ մի ասեք, թե ինչ ենք մենք զգալու,- պատասխանել է Թրամփը։ -Մենք փորձում ենք խնդիր լուծել, մի ասեք, թե ինչ ենք զգալու»:

Ապա Զելենսկուն խնդրել են հեռանալ Սպիտակ տնից, մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ին իր հազվագյուտ հողային օգտակար հանածոները տրամադրելու գործարքը մնացել է անստորագիր:

Զելենսկին հանդիպումից հետո իր երախտագիտությունն է հայտնել Ամերիկային օգնության համար․ «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն աջակցության համար, շնորհակալություն այս այցի համար։ Շնորհակալություն նախագահին, Կոնգրեսին և ԱՄՆ ժողովրդին: Ուկրաինային պետք է արդար և երկարատև խաղաղություն, և մենք աշխատում ենք հենց դրա համար»։