Պենտագոնը դադարեցրել է  ռազմական կիբեր գործողությունները Ռուսաստանի դեմ

Լուրեր

10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է ԱՄՆ կիբեր հրամանատարությանը դադարեցնել Ռուսաստանի դեմ պլանավորումը, ներառյալ հարձակողական կիբեր գործողությունները․ հայտնել է The Record-ը՝ հղում անելով աղբյուրներին․ գրում է DW-ի տուսական ծառայությունը։

Դեռ պարզ չէ, թե կոնկրետ երբ ուժի մեջ կմտնի Հեգսեթի հրամանը։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ այն կսկսի գործել «տեսանելի ապագայում»։ ԱՄՆ կիբեր հրամանատարությունը ներկայումս իրականացնում է «ռիսկի գնահատում», որը Հեգսեթին կտրամադրի բոլոր սառեցված առաքելությունների և պոտենցիալ սպառնալիքների ցուցակը, որոնք դեռ բխում են Ռուսաստանից:

Ըստ The Record-ի աղբյուրների՝ արգելքը կարող է ներառել նաև Ուկրաինային օգնության հետ կապված գործողություններ։ Նախկինում Cyber ​​Command-ը մասնագետներ էր ուղարկել Կիև՝ ուժեղացնելու Ուկրաինայի «թվային պաշտպանությունը» և ուսումնասիրելու Մոսկվայի հնարավորությունները, այդ թվում՝ հետախուզական նպատակներով։

Record-ի աղբյուրները նշել են, որ Հեգսեթի հրամանը տրվել է մոտ մեկ շաբաթ առաջ և, հետևաբար, կապ չունի Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու սկանդալային բանակցությունների հետ, որոնք վերաճել են վիճաբանության ուղիղ եթերում և ավարտվել Սպիտակ տնից ուկրաինական պատվիրակության վտարմամբ։