Կանադան կշարունակի մնալ Ուկրաինայի և ուկրաինացիների կողքին․ Ջասթին Թրյուդո

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ֆեյսբուքյան գրառմամբ իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային ու ուկրաինացիներին։

«Ռուսաստանը անօրինական և անարդարացի ներխուժեց Ուկրաինա։

Երեք տարի է ուկրաինացիները կռվում են քաջությամբ և դիմացկունությամբ։ Նրանց պայքարը ժողովրդավարության, ազատության և ինքնիշխանության համար մտահոգում է բոլորիս:

Կանադան կշարունակի մնալ Ուկրաինայի և ուկրաինացիների կողքին՝ արդար ու տևական խաղաղության փնտրտուքի մեջ»,- գրել է Թրյուդոն։

Հիշեցնենք, որ երեկ՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Թրամփն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեղադրել էին Զելենսկուն, որ նա երախտապարտ չէ ԱՄՆ-ին այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ ուկրաինացի առաջնորդը «վատ դիրքում» է գտնվում բանակցությունների սեղանի շուրջ:

«Դուք թղթախաղ եք խաղում,- ասել է Թրամփը։ -Դուք խաղում եք միլիոնավոր մարդկանց կյանքի հետ: Դուք խաղում եք երրորդ համաշխարհային պատերազմի հետ: Եվ այն, ինչ Դուք անում եք, շատ անհարգալից վերաբերմունք է այս երկրի նկատմամբ»:

Իսկ երբ երբ Վենսը Զելենսկուն ասել է, որ Ուկրաինան մարդկային ուժի՝ զինվորականների հավաքագրման հետ կապված խնդիրներ ունի, Զելենսկին պատասխանել է՝ «Պատերազմը նշանակում է՝ բոլորն էլ խնդիրներ ունեն, նույնիսկ դուք», հավելելով, որ ԱՄՆ-ն «ապագայում» կզգա պատերազմը:

«Մեզ մի ասեք, թե ինչ ենք մենք զգալու,- պատասխանել է Թրամփը։ -Մենք փորձում ենք խնդիր լուծել, մի ասեք, թե ինչ ենք զգալու»:

Ապա Զելենսկուն խնդրել են հեռանալ Սպիտակ տնից, մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ին իր հազվագյուտ հողային օգտակար հանածոները տրամադրելու գործարքը մնացել է անստորագիր: Զելենսկին հանդիպումից հետո իր երախտագիտությունն է հայտնել Ամերիկային օգնության համար․ «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն աջակցության համար, շնորհակալություն այս այցի համար։ Շնորհակալություն նախագահին, Կոնգրեսին և ԱՄՆ ժողովրդին: Ուկրաինային պետք է արդար և երկարատև խաղաղություն, և մենք աշխատում ենք հենց դրա համար»։