Փաշինյանը խոսել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու ջանքերի մասին

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանը բոլոր` այդ թվում Ադրբեջանի հետ բանակցություններում, բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ օրը կազմակերպված ակցիային, որի մասնակիցներն ԱԳՆ-ից պահանջում էին հավաքել Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին ու բարձրացնել այդ հարցը:
«Իհարկե, զգացմունքային մակարդակով այդ բոլոր զգացմունքները կիսում եմ և հասկանում եմ մարդկանց պահանջները և արձանագրումները, որոնք արվում են»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց՝ թե՛ ԱԳՆ–ն, թե՛ ինքը հանդես են եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս:

«Այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ: Բայց ուզում եմ մի բան արձանագրենք. մենք աշխարհն ավելի լավ իմանալու և ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, որ բոլոր դեսպաններին հրավիրեցինք ու ձևակերպեցինք, նրանք դուրս են գալու ու դրանից հետո հարցը լուծվելու է: Այդպես չէ: Այս համատեքստում և բոլոր համատեքստերում մենք աշխարհն ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք՝ ինձնից սկսած: Սենտիմենտները սենտիմենտներ, բայց նաև պետք է փորձենք գործել բանաձևերով»,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ բոլոր բանակցություններում այդ հարցերը բարձրացնում ենք: «Ընդ որում, մենք այդ հարցերը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում: Այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, արդյունք չեն տվել, չեն երևում»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց 2023-ի դեկտեմբերին 32 գերիների վերադարձի մասին՝ նշելով, որ մինչև վերջին վայրկյանն այդ ջանքերը չեն երևացել: Վարչապետը հավելեց, որ մինչև վերջին վայրկյանը չէին շտապում հրապարակել այդ մասին, քանի որ չգիտեին՝ այդ ջանքերը արդյունք տալո՞ւ էին, թե՞ ոչ:

Վարչապետը նշեց՝ ընդդիմության կողմից բարձրաձայնվող որոշակի հայտարարություններ չի անում, քանի որ դրանք ավելի են վնասելու գործին:

«Ես, եթե գոնե 70 տոկոսից բարձր վստահություն ունենամ, որ դա օգուտ է տալու գործին, ինձ համար բարդ չէ դա ասելը: Բայց ես 100 տոկոս վստահություն ունեմ, որ դա ասելն ընդամենը վնաս է տալու գործին, վնաս է տալու այդ մարդկանց»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ խոշտանգումների մասին տեղեկություններն արդեն իսկ բացահայտ են:

Նա նկատեց, որ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունն ավելի հստակ էր:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա ավելի հստակ հայտարարություններ չէին արվում՝ Փաշինյանն ասաց. «Մենք չէինք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում և այլն: Ինչո՞ւ ենք հիմա հայտարարություն անում, որովհետև տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, որովհետև դա արդեն տեղի է ունեցել»:

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: 

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ 

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ 

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ 

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան Ադրբեջանում իր դեմ կեղծ դատավարության դեմ բողոքի: Փետրվարի 25-ին կայացած հերթական դատական նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով նիստը հետաձգվել է, այնուհետև շարունակվել։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 4-ին։ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի, վատթարացման, ինչպես նաև նրան խոշտանգման ենթարկելու վերաբերյալ ահազանգել են նրա փաստաբանն ու ընտանիքի անդամները։ 

Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցով փետրվարի 28-ին հայտարարություն էր տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։