Երևանում և Աշտարակում գործող խանութների ցանցը, ՊԵԿ-ի տվյալներով, շուրջ երկու տարվա ընթացքում թաքցրել է 619 մլն դրամի իրացման շրջանառություն և 340 մլն դրամով պակաս է հաշվարկել աշխատավարձերը։ Չվճարված հարկային պարտավորությունները կազմել են շուրջ 260 մլն դրամ, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված …

