Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել․ Politico

Լուրեր

21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել, սակայն այդ պաշտոնի բոլոր թեկնածուները մերժում են, Politico-ին հայտնել են Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնական և խորհրդարանական աղբյուրները։

Պատգամավոր Իվաննա Կլիմպուշ-Ցինցաձեն (2016-2019 թվականներին զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը) ասել է, որ այդ պաշտոնի համար բավարար ազդեցություն և փորձ ունեցող թեկնածուները մտավախություն ունեն, որ «չեն ունենա լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները»։ Նա կարծում է, որ թեկնածուն պետք է լինի Զելենսկիի վստահելի մերձավոր շրջապատից վստահելի անձ, սակայն նրանց շրջանում չկա մեկը, որը համապատասխանում է պահանջներին։

«Ասել, որ ոչ ոք չի ցանկանում այս աշխատանքը, որոշ չափով չափազանց պարզեցված է։ Իհարկե, կան մարդիկ, որոնք ցանկանում են այդ պաշտոնը, բայց ոչ ոք իրականում չի համապատասխանում»,- ասել է ուկրաինացի նախկին դիվանագետը։

Նրա պնդմամբ՝ Զելենսկին «դժվարանում է համալրել այդ պաշտոնը»։

Հուլիսին Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը առաջարկել էր պաշտոնից ազատված վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին, սակայն նա կտրականապես հրաժարվել է, ասել են Politico-ի աղբյուրները։

Ըստ պարբերականի՝ նշանակումը «դժվար խնդիր» կլինի՝ հաշվի առնելով «Դոնալդ Թրամփի անկանխատեսելի Սպիտակ տունը»։

2022 թվականին լայնածավալ պատերազմից առաջ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Օքսանա Մարկարովան, որն այդ պաշտոնում մնացել է Ջո Բայդենի նախագահության ժամկետի գրեթե ամբողջ ընթացքում։ 2025 թվականի օգոստոսին Զելենսկին դեսպան է նշանակել Օլգա Ստեֆանիշինային, որը նախկինում զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը։

Ստեֆանիշինան դեսպանի պաշտոնից ազատվել է 2026 թվականի օգոստոսի սկզբին։ Նա հայտարարել է, որ հրաժարական է տվել սեփական ցանկությամբ՝ «անձնական հանգամանքներից ելնելով»։ Երկու օր անց Ուկրաինայի հակակոռուպցիան մարմինները Ստեֆանիշինային մեղադրել են ապօրինի հարստացման և իր ակտիվների հայտարարագրում կեղծ տեղեկություններ ներկայացնելու մեջ։