Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում Թուրքական տանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, Իսրայելի հարձակումները Պաղեստինի և Լիբանանի վրա, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։ Նշելով, որ Թուրքիայի և Իրանի միջև պատմամշակութային կապերը միշտ դրական ազդեցություն են …