Վրաստանի նախագահը ՍԴ-ից հետ է կանչել Զուրաբիշվիլիի ներկայացրած «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ հայցը

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Վրաստանի նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին որոշել է հրաժարվել Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ներկայացված սահմանադրական հայցից, որը պահանջում էր  չեղյալ համարել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»), գրում է Эхо Кавказа-ն։

««Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» Վրաստանի օրենքը հիմնված է թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների վրա, ինչը նպաստում է Վրաստանի պետականության հիմնական սկզբունքին՝ երկրի ազգային ինքնիշխանության և նրա կայուն զարգացմանը պաշտպանելուն։ Օրենքը միտված է հասարակությանն առավելագույնս ամբողջական տեղեկատվություն տրամադրելու արտաքին ուժերի շահերը ներկայացնող կազմակերպությունների ֆինանսավորման ծագման մասին։ Ըստ այդմ, Վրաստանի նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին որոշել է հրաժարվել սահմանադրական պահանջից»,- ասվում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Բացի Սալոմե Զուրաբիշվիլիից՝ Սահմանադրական դատարան հայցեր են ներկայացրել ընդդիմադիր պատգամավորները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Այնուամենայնիվ, 2024 թվականի հոկտեմբերին դատարանը չի կասեցրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը և պետք է սկսի քննել հայցերն ըստ էության։

Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլին, վրացական ընդդիմությունը և հասարակության մի մասը չեն ճանաչում Ղավելաշվիլիի լեգիտիմությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի