Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը շարունակվում է․ ԿԳՄՍՆ

Լուրեր

18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հերթական փուլը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան համագործակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Դասընթացն անցկացվում է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում մարտի 24-28-ը ներառյալ՝ առկա ձևաչափով:

«Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» խորագրով շարունակական դասընթացները նպատակ ունեն բարելավել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման արդյունավետությունը:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է ծրագրի մասնակիցներին՝ ընդգծելով, որ մանկավարժների մասնագիտական շարունակական զարգացումը կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղվածություններից է:

«Մասնագիտական զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի մասնակցության փորձառությունը, վստահ եմ, օգնելու է ձեզ` սովորողի համար առարկայի դասավանդումն ավելի հետաքրքիր դարձնել»,- նշել է հանրակրթության վարչության պետը`ուսուցիչներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Մանկավարժներին շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը:
«Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչները ծրագրի ավարտից հետո կդառնան վերապատրաստողներ և հնարավորություն կունենան ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումներ անցկացնել:

Վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ֆրանսիական կողմի հետ համատեղ՝ Ֆրանսիայի կրթության ազգային նախարարության ենթակայությամբ գործող France Education International (FEI) կազմակերպության փորձաքննության հիման վրա: