ՌԴ-ն գրեթե 100 ԱԹՍ-ներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Կիևում և Զապորոժիեում վիրավորներ կան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի լույս 24-ի գիշերը ռուսական զինված ուժերը անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Կիևում և Զապորոժիեում երկու մարդ վիրավորվել է, հայտնում են տեղական իշխանությունները, փոխանցում է Current time-ը։

Կիևի Ֆաստիվ շրջանում 37-ամյա տղամարդ է վիրավորվել ստամոքսի, կրծքավանդակի և գլխի բեկորային վնասվածքներով, հայտնել է Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը։ Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով երկու առանձնատուն է վնասվել, իսկ առևտրային ձեռնարկության տարածքում բռնկված հրդեհը մարվել է։

Զապորոժիեում ռուսական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մեկ մարդ է տուժել, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

«Զապորոժիեում հրդեհ է բռնկվել ավտոտնակում, վնասվել է գազի խողովակը: Մեկ այլ հասցեում այրվում են անօդաչու թռչող սարքի բեկորներ: Պայթյունի ալիքը և բեկորները վնասել են բազմահարկ և մասնավոր բնակելի շենքերը»,- ասվում է  հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ հայտնում են, որ մարտի 23-ի երեկոյից ի վեր Ռուսաստանն ուկրաինական տարածքի ուղղությամբ արձակել է 99 «Շահեդ» անօդաչու թռչող սարք և անօդաչու թռչող սարքերի տարբեր տեսակներ։ Նշվում է, որ ԱԹՍ-ներից 57-ը խոցվել են, 36-ը չեն հասել իրենց թիրախներին։

Ռուսաստանի ՊՆ-ն իր հերթին հայտնել է երկրի շրջանների վրայով անօդաչու թռչող սարքեր որսալու մասին։ Գերատեսչության տվյալներով՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են 28 անօդաչու թռչող սարք․ 12-ը՝ Բրյանսկի և Ռոստովի շրջանների, 2-ը՝ բռնակցված Ղրիմի և 1-ը՝ Կրասնոդարի շրջանի և Ազովի ծովի վրա։

Ռոստովի մարզի նահանգապետն էլ մարտի 24-ի վաղ առավոտյան հայտարարել է, որ գիշերը շրջանում անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակում է հետ մղվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի