«Հայերը պետք է շնորհակալ լինեն, որ տեղում իրենց չեն սպանել». Ադրբեջանի պատվիրակը՝ ԺՀՄԻԳ համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ մարդկային չափումների համաժողովին ՀՀ-ի կողմից մասնակցած Աննա Մելիքյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին որոշակի մանրամասներ պատմեց.

«Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից համաժողովին են ներկայանում, իբրև թե, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և իրենց խոսքի ժամանակ պարբերաբար վատ ձևով ներկայացնում Հայաստանը։ Այս տարի այս մասնակիցներից մեկը ողջունեց, այսպես ասած, խաղաղության դարաշրջանը, Հայաստանի և Ադրբեջանի մասնակիցներին շնորհավորեց խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի համար և որևէ քննադատություն չէր հնչեցնում ՀՀ-ի մասին։ Այնինչ, մյուս մասնակիցները շատ ակնհայտ բացասական և քննադատական էին խոսում, մեղադրում խաղաղություն չցանկանալու մեջ, անգամ խոսք հնչեց, որ հայերը պետք է շնորհակալ լինեն, որ տեղում չեն սպանել իրենց»։

Մելիքյանի խոսքով՝ ի հակադարձում ինքն անդրադարձել է Բաքվի կողմից տարածվող ապատեղեկատվությանը, Բաքվում ընթացող դռնփակ դատավարություններին, ինչպես նաև՝ 2020 թվականից հետո տեղի ունեցած ռազմական գործողությունների և պատերազմի ժամանակ լրագրողների նկատմամբ իրավունքների խախտումներին և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։