Իսակովի պողոտայում հողատարածքները ենթադրյալ ապօրինի օտարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործում առկա են տվյալներ այն մասին, որ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանն այդ տարածքում գույք է վաճառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այսօրվա դատական նիստի ընթացքում Վաչագան Ղազարյանը հերքեց այդ հանգամանքը։ «Ես երկրորդ նախագահին հող չեմ վաճառել։ Հողը Կորյուն Եղիազարյա՞նն է վաճառել …

