Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանը միտումնավոր խափանել է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների ռոտացիան Զապորոժիեի ԱԷԿ-ում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Կրեմլը գործում է շանտաժի, սպառնալիքների և սադրանքների իր սովորական օրինաչափությամբ։ Այս անգամ օկուպանտները ռոտացիան խաթարելու համար օգտագործել են սպիտակ դրոշներով զինված գրոհայինների՝ տեղակայված այն գոտում, որտեղ հատվում է Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքների և ժամանակավոր օկուպացված գոտու …

