Կանադայի վարչապետը Թրամփի սպառնալիքների ֆոնին ապրիլի 28-ին արտահերթ ընտրություններ է նշանակել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադայի խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 28-ին: Այս մասին հայտարարել է երկրի նոր վարչապետ Մարկ Քարնին, գրում է Current time-ը։

Այս որոշումն սպասելի էր. ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին դեռ հունվարին հայտարարել էր կառավարության նախկին ղեկավար Ջասթին Թրյուդոն՝ հայտարարելով վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին։ Մարտի 10-ին Քարնին ընտրվել էր իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ, այնուհետև փոխարինել Թրյուդոյին վարչապետի պաշտոնում:

Կիրակի Քարնին հայտարարել է, որ կառաջադրվի վարչապետի պաշտոնում, քանի որ իրեն «ուժեղ մանդատ» է պետք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ առճակատման պայմաններում:

«Մենք բախվում ենք մեր կյանքի ամենակարևոր ճգնաժամին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չարդարացված առևտրային միջոցների և մեր ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքների հետ։ Թրամփը ցանկանում է կոտրել մեզ, որպեսզի ԱՄՆ-ը կարողանա մեզ տիրել»,- ասել է նա։

Խոսքը ԱՄՆ-ի կողմից կանադական ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման, ինչպես նաև Թրամփի այն պնդումների մասին է, թե Կանադան կարող է դառնալ «ԱՄՆ 51-րդ նահանգը»։

Թրյուդոն իր հրաժարականի մասին հայտարարել էր իշխող Լիբերալ կուսակցության ժողովրդականության անկման ֆոնին: Պահպանողականներն առաջատար էին հարցումներով և պայքարում էին ընտրություններում հաղթելու համար: Թրամփի սպառնալիքները և լիբերալների ղեկավարության փոփոխությունը, այնուամենայնիվ, հանգեցրել են նրան, որ Լիբերալ կուսակցությունը հարցումներում սկսել է մի քանի տոկոսային կետով առաջ անցնել պահպանողականներից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի