Ավարտվեց առաջին խաղակեսը․ Վրաստանի հավաքականը 5:0 հաշվով հաղթում է

Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում մեկնարկել է Ազգերի լիգայի B դիվիզիոնի փլեյ-օֆֆի պատասխան խաղը Վրաստանի և Հայաստանի հավաքականների միջև։
Առաջին խաղակեսի արդյունքներով՝ Վրաստանի հավաքականը 5:0 հաշվով հաղթում է Հայաստանի թիմին։
Հիշեցնենք, որ հավաքականների միջև Երևանում կայացած առաջին խաղում Վրաստանի ընտրանին 3:0 հաշվով առավելության էր հասել Հայաստանի հավաքականի նկատմամբ։