Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
23.03.2025 | 16:40Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի
առանձնազրույցը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
Այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն կհետևեն Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային
հավաքականների պատասխան հանդիպմանը: