Փաշինյանը ՊՆ, ՏԿԵ, ԱՆ նախարարների հետ հետևում է Վրաստան-Հայաստան ֆուտբոլային խաղին
Քաղաքականություն
23.03.2025 | 19:04
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը և ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հետևում են Վրաստան-Հայաստան պատասխան խաղին։
Հիշեցնենք, նախքան խաղի մեկնարկը, Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: